General Image
Blue Shadow

Noltis Development — շինարարական և դիվելոփերական ընկերություն։

Մենք իրականացնում ենք շինարարություն և ծառայություններ Հայաստանում՝ առաջիկայում պլանավորելով ընդլայնել մեր գործունեությունը ամբողջ աշխարհում։
Ընկերության հիմնական ուղղվածությունը առանձնատնային թաղամասերի կառուցումն է։
Մենք գործում ենք իրավական դաշտում՝ կնքելով պաշտոնական պայմանագրեր՝ որպես գլխավոր կամ ենթակապալառու կազմակերպություն։

About Image
General Image
Blue Shadow
Քաղաքամերձ ցածրահարկ բնակելի համալիրների գաղափարային մշակում՝ ըստ անշարժ գույքի շուկայի միտումների
Էսքիզային և աշխատանքային նախագծում
Շինարարության կազմակերպում
Ցանկացած տեսակի շինարարական և մոնտաժային աշխատանքներ
Շինարարությունից հետո տեխնիկական սպասարկում

Մեր ղեկավարները, նախագծողները, շինղեկները և խմբավարները ունեն բարձրագույն տեխնիկական կրթություն, վկայականներ և համապատասխան թույլտվություններ։

Noltis Development-ում գործում են երեք հիմնական բաժիններ՝
ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԲԱԺԻՆ
Շուկայի կարիքների ուսումնասիրություն, ճարտարապետական և տեխնոլոգիական միտումների վերլուծություն, կապ մատակարարների ու հաճախորդների հետ, տեխնիկա-տնտեսական առաջարկների մշակում։
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԲԱԺԻՆ
Էսքիզային ու աշխատանքային նախագծում, արտաքին և ներքին ձևավորում, լանդշաֆտային դիզայն։
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Հողային և շինարարական աշխատանքներ, տարածքի բարեկարգում, արտաքին և ներքին հարդարում, ինժեներական կոմունիկացիաներ, բեռնատար և հատուկ տեխնիկայի պարկ, շինանյութերի և գործիքների պահեստ։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Դառնալ առաջատար՝ Հայաստանի քաղաքամերձ ցածրահարկ շինարարության ոլորտում։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Համադրել կառուցապատողի և բնակարան գնողի շահերը՝ ստեղծելով գեղատեսիլ, հարմարավետ, անվտանգ և շրջակա միջավայրին ներդաշնակ առանձնատնային թաղամասեր։
House

    Հարցերի դեպքում կապ հաստատեք մեզ հետ