Առանձնատների նախագծում և կառուցում
Մեր առաքելությունը
Noltis Development ընկերության զբաղվում է ժամանակակից առանձնատնային թաղամասերի նախագծմամբ և շինարարությամբ։
Մենք ունենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ ձևավորելու հարմարավետ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ միջավայր քաղաքից դուրս ապրելու համար։
Մեր առանձնատները ոչ միայն հարմարավետ են ու ամուր, այլ նաև ձևավորված են միասնական ճարտարապետական ոճով՝ լիովին համապատասխանելով շինարարական, սանիտարական և հրդեհային անվտանգության բոլոր նորմերին։
Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ՝ մենք ստեղծում ենք բարձրորակ ու գեղատեսիլ կառուցվածքներ, որոնք դառնում են երազանք ապրելու համար։
ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ «ԲՈԼՈՐԸ ՄԵԿՈՒՄ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Առանձնատնային թաղամասի լիարժեք և որակյալ իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տարբեր մասնագիտությունների փորձառու մասնագետները համագործակցում են համակարգված։
Հենց այդ պատճառով Noltis Development-ը հանդիսանում է ամբողջական ցիկլի աշխատանքներ մատուցող ընկերություն, որտեղ շուկայագետները, նախագծողները և շինարարները աշխատում են միասնական թիմով։
Արդյունքում մենք տրամադրում ենք ամբողջությամբ պատրաստ առանձնատնային թաղամասերի համալիր ծառայություն