Յուրաքանչյուր նոր նախագիծ ստեղծելիս մենք ձգտում ենք ստեղծել համարձակ ու ստեղծագործ ճարտարապետական լուծումներ։ Մեր գլխավոր սկզբունքն է՝ ունիկալության և անհատականության ընդգծումը, ստեղծելով մթնոլորտ, որը համատեղում է հաճախորդի նախասիրությունները և ժամանակակից ճարտարապետության միտումները՝ անկախ բյուջեից։
Քաղաքամերձ նախագծումը թույլ է տալիս մանրակրկիտ հաշվարկել հարմարավետ կյանքի բոլոր բաղադրիչները՝ ներառյալ լանդշաֆտային ձևավորումը, տան նախագծումը, ջեռուցման և օդափոխման համակարգերի մշակումը։
Ճարտարապետական նախագծման ընթացքում մենք հաշվի ենք առնում ձեր բոլոր նախընտրությունները, առաջարկում ենք գունային ու ոճային լավագույն համադրությունները, ճիշտ կազմակերպում տարածքները՝ ձեր իսկ պատկերացրած հարմարավետության և ֆունկցիոնալության համաձայն։ Այդ ամենն արտացոլվում է ձեր երազանքի առանձնատան նախագծում։
Իսկ հողամասի պլանավորումը թույլ կտա արդյունավետ օգտագործել ամբողջ տարածքը՝ տեղադրելով շինություններ, արահետներ, բույսեր և փոքր ճարտարապետական տարրեր։
Կապ հաստատեք մեզ հետ՝ անցնելով “Կոնտակտներ” բաժին՝ խորհրդատվություն ստանալու և նախագծի մանրամասների քննարկման համար։